ԱՄՆ-ում մահացել է Նահանգների եւ, հավանական է ամբողջ աշխարհի, ամենագեր կատուն: Մյաու մականունով 18-կիլոգրամանոց ընտանի կենդանին սատկել է մայիսի 5-ին Սանտա-Ֆեյի ապաստարանում:

Մյաուն ընդամենը 3 տարեկան էր: Նրա մահվան պատճառը եղել է թոքային անբավարարությունը, որը զարգացել է գիրացման ֆոնի վրա: Հենց այդ պատճառով էլ կատուն ընկել է ապաստարան, քանի որ նրա նախկին տիրուհին այլեւս չէր կարող խնամել իրեն:

Ապաստարանում կատվի համար նախատեսվել էր դիետայի կուրս: Գտնվելով ապաստարանում, Մյաուն հասցրել էր դառնալ իսկական աստղ, մասնակցելով մի շարք հեռուստաշոուներում, որոնց շնորհիվ էլ հայտնի է դարձել ամբողջ երկրում:

Ինչպես նշում է NEWSru.com,-ը, Ամերիկայի ամենագեր կատվի տիտղոսը Մյաուն ստացել է ոչ պաշտոնապես, այնպես ինչպես նա չէր ընդունվել աշխարհում որպես ամենագեր կատու: Գինեսի ռեկորդների գրքի մասնագետներն այլեւս չեն ֆիքսում նման ձեռքբերումները կենդանիների շրջանում, որպեսզի նրանց տերերը չգերսնեն իրենց ընտանի կենդանիներին:

Մինչ նման ռեկորդային գրառումների վերացնելը 2003 թվականին աշխարհում ամենագեր կատու էր համարվում 5 տարեկան Կատյան, որն ապրում էր Ռուսաստանում իսկ նրա քաշը 23 կգ էր: