«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 8-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Պատճառը` դոլարի չափազանց թանկ առաջարկն է: Այսպես` դոլարն առաջարկվել է 1դոլար/394 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի առավելագույն փոխարժեքը 1դոլար/393.25 դրամն է:

Կանխիկ արտարժույթի շուկայում առավելապես բարձրացել է վաճառքի փոխարժեքը` հասնելով մինչեւ 1դոլար/394 դրամի: Փոխանակման կետերի կողմից առքի փոխարժեքը 1դոլար/392-ը դեռեւս չի գերազանցում:

Ամենայն հավանականությամբ` բանկերը դեռեւս վստահ չեն, որ դոլարը մայիսի 9-ից հետո կշարունակի թանկանալ: