Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է  մայիսի 23-ին Բրյուսելում համագործակցության ոչ պաշտոնական գագաթաժողովի գումարման մասին: 

«Չորեքշաբթի, մայիսի 23-ին, տեղի կունենա մեր ոչ պաշտոնական ճաշը պետությունների եւ կառավարությունների  ղեկավարների մակարդակով», - գրել է Ռոմպեյը Twitter-ի իր էջում: Նա չի հայտնել Եվրամիության ոչ պաշտոնական հանդիպման գումարման նպատակը, նշում է «Utro.ru»-ն:

Եվրամիության ամենամոտ, հերթական  գագաթաժողովը նախատեսված է հունիսի 28-29 Բրյուսելում:

Մինչդեռ, ինչպես նշում է «Ինտերֆաքսը», ոչ պաշտոնական նիստի ընթացքում կքննարկվեն ԵՄ տնտեսական աճի արագացման մեթոդները: