Ճապոնական ոստիկանությունը հաղորդել է, որ Յոկոհամայում 19-ամյա ռուս աղջիկ Աննա Ֆիլիմոնովային սպանելու կասկածանքով ձերբակալվել է Պերուի բնակիչ:
Հաղորդվում է, որ 35-ամյա Մաքս Էնրիկե Պինեդո-Տոգուտին աշխատել է Յոկոհամայի ռեստորաններից մեկում: Մոտ ժամանակներս նրան կարող են պաշտոնապես մեղադրանք ներկայացնել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի 19-ամյա քաղաքացուհու մարմինը դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերվել էր այս տարվա ապրիլի 20-ին` Յոկոհամայի բնակելի շենքի բնակարանում այն բանից հետո, երբ ոստիկանական բաժանմունք զանգ էր ստացվել:
Ոստիկանները հայտնաբերել էին երկու տղամարդու` Ճապոնիայի եւ Պերուի քաղաքացիների, որոնք ներկայացել էին որպես Ֆիլոմոնովայի ծանոթներ: Բաժին էր զանգահարել բնակարանում գտնվող ճապոնացին, սակայն հեռախոսով նա չգիտես ինչու ոստիկանության աշխատակցին հայտնել էր, որ իր «ռուս ծանոթուհին լուրջ վնասել է ձեռքը»: Իսկ պերուացին էլ խոստովանել էր, որ մոտակա գետն է նետել Ֆիլոմոնովայի մարմնի կողքին հայտնաբերած խոհանոցային դանակը: Իր գործողությունները նա բացատրել է, որ «ընկերուհու մահվան պատճառով շատ հուզված» է եղել:
Սպանության ենթադրյալ գործիքը հայտնաբերվել էր ջրասուզակների կողմից` գետի հատակին: Բացի դրանից, իրավապահ մարմինների լիազորության տակ է հայտնվել արտաքին նկարահանման խցիկի տեսագրությունը, որը գրանցել էր. թե ինչպես է Աննա Ֆիլոմոնովան մոտավորապես մեկ ժամ իր մահից առաջ տուն մտնում Պերուի քաղաքացու հետ:




























