Իրանի կենտրոնական մասում ավտովթարի ժամանակ մահացել է  Հարավային Կորեայից ԱԷՄԳ-ի փորձագետը:  Այդ մասին  հաղորդել են Իրանի Ատոմային էներգիայի գծով կազմակերպությունից:

Ավտոմեքենայում գտնվել են ԱԷՄԳ-ի երկու մասնագետներ, որոնք գնում էին Մարկազի մարզ` Արաքում  ծանր ջրի արտադրության  գործարանում տեսչություն իրականացնելու նպատակով: Ավտոմեքենան  ճանապարհին շրջվել է, հայտնում է Dni.ru-ն:

ԱԷՄԳ-ի երկու մասնագետներից մեկը վիրավորվել է, իսկ երկրորդը` Օկ Սեոկ Սեն` Հարավային Կորեայից, մահացել է ծանր վերքերից:

Անցած տարվա ապրիլին  իրանական իշխանությունները  հայտարարել են  Արաքի գործարանում ուրանի դիոքսիդի արտադրական որակի  արտադրման հոսքագծի թողարկման մասին: Ստացված վառելիքը  կօգտագործվի  հետազոտական  ծանր ջրի ռեակտորում: