Մայիսի 7-ի առավոտյան, Կուրգանսկայա փողոց-3 հասցեում գտնվող դահուկային բազայի տարածքում հայտնաբերվել է չորս տղամարդու մարմին: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»-ն` հիմնվելով ոստիկանության տվյալների վրա:
Բոլոր չորսը ՍՈՒ-5 –ի ընդհանուր աշխատողներ էին: Բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել, սակայն ըստ նախնական տվյալների, տղամարդիկ մահացել էին դեռ 9-10 օր առաջ:
«Առայժմ անհասկանալի է, թե ինչու այսքան երկար ժամանակահատվածում նրանց ոչ ոք չի փնտրել: Այժմ կատարվում է ստուգում:
Հնարավոր է, դա որեւէ կերպ կապված է մայիսի տոների ավելացված հանգստյան օրերի հետ», - հայտնում է իրավապահ մարմինների աղբյուրը:
Չորս մահացածներից երեքի ինքնությունը հաջողվել է պարզել: Դա Ա. Ս. Միքայելյանն է, 1970 թ. ծնված, Ա. Մ. Եղիազարյանը, 1972 թ. ծնված (ապրում է Յարոսլավլի շրջանում ), Ա. Վ. Բուրլաչուկը, 1989 թ. ծնված (ապրում է Պենզայի շրջանում), ինչպես նաեւ անհայտ տղամարդ, որը մոտ 55-60 տարեկան կլիներ:
Մահացածների մարմինները տեղափոխվել են դիարան: Տեղում առգրավվել են 3 անձնագիր եւ 4 բջջային հեռախոս»,-ասել է աղբյուրը:




























