Ստամբուլի համալսարանում գործողության մեջ է դրվել պայթուցիկ սարք: Երեք մարդ աննշան վնասվածքներ են ստացել:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պայթյունը տեղի է ունեցել բուհի սանհանգույցում: Առայժմ հայտնի չէ` արդյոք միջադեպը ահաբեկչություն էր, թե` ոչ:
Վերջին տարիներին Թուրքիայում շատացել են պայթյունները, որոնք իրականացրել էին քուրդ գրոհայինները եւ ծայրահեղական իսլամիստները:
Այսպես, մարտի 30-ին առնվազն երկու մարդ է զոհվել եւ եւս երկուսը վնասվածքներ ստացել Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլում սրճարանում հզոր պայթյունի հետեւանքով: Իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության վարկած առաջ չի քաշվել:




























