Պատահական գնացել եմ աճուրդի կայացման վայր տեսել եմ, որ տունս վաճառվում է, փորձել եմ գին առաջարկել տան համար, բայց ինձ հրելով դուրս են հանել։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ-ի մոտ ակցիա իրականացնող մասնակիցներից Զոյա Աղաջանյանը։

Նրա խոսքով տարիներ առաջ 4000 ԱՄՆ դոլար վարկ է վերցրել, 2 տարի պարտաճանաչ մարել է, բայց վարկը համարվել է ժամկետն անց։ Դատարանի վճռից հետո գրավ դրված տունը հայտնվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգում։

«Ինձ հարկադրաբար տարել են սնանկության, վարույթ է ընդունվել, որը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից, սակայն 2 տարի հետո, նորից վարույթ է ընդունվել: Կառավարությունից պահաջում եմ հետ վերադարձնել իմ ունեցվածքն, ես ապրելու տեղ չունեմ»,- հավելեց Զոյա Աղաջանյանը։

Բողոքի ակցիան կազմակերպել էր «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը։ Նրա խոսքով բողոքի ակցիան կշարունակվի մի քանի օր. «Պահաջում ենք սահմանել մեկանգամյա համաներման ծրագիր ԴԱՀԿ–ի տուգանքների հետ կապված, քանի որ ժողովուրդը բարձր տոկոսների տակ ճռռում է»։