Twitter-ը ներկայացրել է բջջային հեռախոսների կայքի ինտերֆեյսի նորացված տարբերակը, հայտնում է korrespondent.net-ը:
Բջջայինի համար միկրոբլոգների նոր տարբերակը մշակվել է, հաշվի առնելով այն, որ կայք մուտք գործել ցանկանում են եւ նրանք, ովքեր օգտագործում են սովորական բջջային հեռախոսներ (այլ ոչ թե սմարտֆոններ),նախընտրում են բրաուզերների հին տարբերակները, ինչպես նաեւ միանում են համացանցին ցածր թողունակություն ունեցող ցանցերի միջոցով, ասվում է ընկերության պաշտոնական բլոգի հաղորդագրությունում:
Այսպիսով, սովորական բջջային հեռախոսների տերերը ստացել են մուտք Twitter-ի նորացված տարբերակ, որը ներկայացվել էր դեռ 2011 թվականի դեկտեմբերին (այն ժամանակ էլ հայտնվել էր, որ ծառայության բջջային եւ սեղանի տարբերակների ինտերֆեյսը արդյունքում կդառնա միասնական): Ավելի վաղ mobile.twitter.com հասցեով նրանց հասանելի էր միայն միկրոբլոգների ծառայության հին ձեւը:
Նորացումից հետո Twitter-ի բջջային տարբերակի օգտատերերին հասանելի դարձավ Discover միջուկը, որտեղ կարելի է տեսնել հանրաճանաչ հաղորդագրություններ: Սեփական տվիտները, ինչպես նաեւ սեփական հաղորդագրությունները հասանելի են դարձել Ме (Ես) միջուկով: Հետեւել նամակագրությանը ընկերների հետ, ստանալ տեղեկատվություն րետվիտների եւ նոր ֆոլլովերների մասին կարելի է Сonnect միջուկի միջոցով (Կապի մեջ):
Մի քանի օր առաջ Twitter –ը նորացրել է իր բջջային կցորդները iPhone եւ Android-ի համար:




























