Իսրայելի Ռիշոն լե-Ցիոն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 60-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է սեփական դստերը բռնաբարելու մեջ: Դուստրը տեղափոխվել է հիվանդանոց:
Միջադեպը տեղի է ունեցել բառացիորեն անցորդների աչքի առաջ: Մարդիկ փողոցից մերկ կնոջը տեսել են բաց պատուհանի մոտ: Նա ճչացել է եւ օգնություն կանչել: Նրա կողքին երեւացել է մերկ տարիքով տղամարդ, ով բռնաբարելիս է եղել աղջկան, հաղորդում է «Կուրսորը»:
Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, պարզվել է, որ խոսքը հոր եւ դստեր մասին է. նրանք երկուսն էլ ուժեղ հարբած են եղել: Կինը պառկած է եղել հատակին եւ հիստերիկայի մեջ է եղել:
Տղամարդը հերքում է, թե նման բան է եղել: Թեեւ բազմաթիվ անցորդների պնդումներին, դուստրը եւս հերքում է, որ խոսքը բռնաբարության մասին է: Ոստիկանությունը կասկածում է, որ հայրը սպառնացել է նրան կամ էլ դուստրը պարզապես ցանկանում է փրկել հորը:
Հետաքննությունը շարունակվում է ականատեսների վկայությունների հիման վրա: Քաղաքի դատարանը երկարաձգել է տղամարդու կալանքի ժամկետը:


























