Այսօր` մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբը»: «Առավոտի» փոխանցմամբ, սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է:

Ծոմակը հրդեհի մասին տեղեկացել է առավոտյան 5:30-ին, «DIY փաբի» անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը:

Նա նշում է՝ չնայած ունենք համապատասխան նյութեր, որոնցով փաստվում է, թե ովքեր են պայթյունի հեղինակները, սակայն, ոստիկանությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում:

«Կոտրելով ապակին, բենզինով լի տարան ներս են գցել ու պայթեցրել տարածքը: Առավոտից նորմալ ոստիկան չի եկել, ոչ մի լուրջ աշխատանք չեն տարել, նույնիսկ մատնահետք չեն վերցրել: Սա ատելությունից դրդված արված քայլ է, բայց ես ոչ մեկին հանգիստ չեմ թողնի՝ մինչեւ մեղավորները չպատժվեն»,- հայտարարել է երաժիշտ եւ հասարակական ակտիվիստ Ծոմակը: