Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա տիկինը` Կարլա Բրունին մեկ շաբաթից կլքեն Ելիսեյան պալատը, գրում է Corriere della Sera-ն:

«Մայիսի 15-ին Նիկոլա Սարկոզին եւ Կարլա Բրունին վերջնականապես հրաժեշտ կտան Ելիսեյան պալատին: Նրանք այնքան էլ չէին սիրում այնտեղ ապրել, բայց 2008թ. փետրվարին նրանք օրինական ամուսիններ դարձան հենց այդ պալատի Կանաչ սրահում:

Ամուսինները կտեղափոխվեն ապրելու  Փարիզի XVI շրջան, այսպես կոչված  «հարուստների գետտոյից»  ոչ հեռու, Մոնմարանսի վիլլայում»,-նշվում է հոդվածում:

Ինչպես հաղորդում է Բրունիի մամուլի քարտուղարը, Կարլան մտադիր է վերսկսել երգչի կարիերան: Նոր ալբոմի թողարկումը նախատեսվում է այս աշուն: