Մոտ երկու ժամ առաջ ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Երեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լոռիի թղթակիցը:

Արմեն Գեղամյանի վարած BMW 320 մակնիշի 64 SO 111 համարանիշի մեքենան, հարվածելով ճանապարհի եզրին գտնվող քարին, գլորվել է ճանապարհով մեկ: Ավտովթարի արդյունքում տուժածներ չկան:

Դեպքի վայրում աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկաններ, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Մարտուն Բալայանի գլխավորությամբ:

Դեռեւս չճշտված տեղեկություններով` Արմեն Գեղամյանը նախկինում եղել է  ոստիկանության աշխատակից: Այժմ քննիչի որոշմամբ պետք է ստուգվի վարորդի սթափության աստիճանը: