Լիբիայի ապստամբները, ովքեր մասնակցել էին Մուամար Կադաֆիի տապալմանը, հարձակվել են կառավարության շենքի վրա, սպանվել են պահակախմբից մի քանիսը:
Հիմնվելով ոստիկանության անանուն աղբյուրի տվյալներին, AFP հայտնում է, որ սպանված են 2-4 հոգի պահակախմբից, մի քանի մարդ վիրավորվել է:
Հաղորդվում է, որ զինված մի քանի տասնյակ մարդիկ շրջապատել են կառավարության շենքը եւ պահանջում են վճարել Ազգային անցումային խորհրդի կողմից սահմանված դրամական նպաստները զինյալներին: Անցած ամսվա սկզբին վճարումները դադարեցվել էին այդ օգնության բաժանման ժամանակ հայտնաբերված բազմամիլիոնանոց խարդախությունների պատճառով:
Ըստ գործակալության հաղորդագրության, մի խումբ զինյալների հաջողվել է մտնել շենք:
Այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:




























