Մոսկվայում երիտասարդ կինը կայծակի հարվածի զոհ է դարձել: Ըստ նախաքննության, 25-ամյա երիտասարդ կինն ու նրա ամուսինը չեն հասցրել պատսպարվել ամպրոպից եւ կայծակի հարվածի տակ են ընկել:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», աղջիկն այդ պահին խոսել է հեռախոսով: Երիտասարդն արագ ուշքի է եկել եւ փորձել է փրկել կնոջը, հասցրել է նրան մոտակա բժշկական կենտրոն, սակայն բժիշկներն արդեն արձանագրել են աղջկա մահը:


























