Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվը պետք է ավելացնել, հասցնելով 3 հազարի:

«Մենք պետք է ուղարկենք հազար, 2 հազար, հնարավոր է, 3 հազար դիտորդներ մեծ առաքելության կազմում, որպեսզի նրանք կարողանան այցելել այդ երկրի բոլոր շրջաններ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում»,-Հռոմում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ներկայումս Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվը 70 է: Սպասվում է, որ մայիսի 14-ին այդ թիվը կհասնի 225-ի: