Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրամիությունը պետք է ֆինանսավորի համատեղ սահմանի անվտանգության ամրացումը:
Հանդես գալով երկրի խորհրդարանում, նա հայտնել է, որ Պետական սահմանապահ կոմիտեի ղեկավար Իգոր Ռաչկովսկիին հանձնարարել է «գնալ Բրյուսել եւ գումար խնդրել սահմանի պահպանության համար»:
«Մենք փողը ծախսում ենք, տարեկան ոչ մեկ միլիոն դոլար, իսկ նրանք մեր դեմ դեռ պատժամիջոցներ են կիրառում»,-իր վրդովմունքն է հայտնել Բելառուսի առաջնորդը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Մենք, իհարկե, կպահենք սահմանը, բայց դու փողը հասցրու»,-ասել է Լուկաշենկոն` դիմելով Ռաչկովսկիին:
Նշենք, որ Բելառուսը Եվրամիության հետ ընդհանուր սահման ունի, որի երկարությունը հազար կմ-ից ավելի է:




























