Լոնդոնի Հայդ պարկում զբոսանքի ժամանակ Դասթին Հոֆմանն օգնության է հասել վազորդին, ով սրտի նոպա է ունեցել:

Ըստ բրիտանական մամուլի` 74-ամյա դերասանը միայնակ զբոսնելիս է եղել, երբ անծանոթ մարզիկը վայր է  ընկել հենց նրա աչքի առջեւ: Հաֆմանն անմիջապես մոտեցել է  27-ամյա Սեմ Դեմսթերուին եւ կանչել փրկարարներին:

Մինչ բժիշկների գալը, Հոֆմանը սեփական ուժերով փորձել է ուշքի բերել նրան, հաղորդում է Life News-ը:

Բժիշկների խոսքով` Սեմին հնարավոր է եղել փրկել միայն անհապաղ օգնության շնորհիվ: