Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում ավարտվեց առանց երթի:
Հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը հայտնեց, թե իրենք ակտիվ աշխատում են, քաղաքական խորհրդակցությունների մեջ են, եւ առաջարկել է երթ չանել:
Մանուկյանը նաեւ նշել է, թե հաջորդ հանրահավաքի օրը կասվի լրացուցիչ, երբ կլուծեն ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու խնդիրները:
Հայ ազգային կոնգրեսը վաղը` մայիսի 9-ին, ժամը 13-ին լինելու է Հաղթանակի զբոսայգում` նշելու Հաղթանակի օրը:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























