Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում, մայիսի 7-ին, երկրաշարժերի շարքի հետեւանքով փլված շինությունների թիվն, ըստ վերջին հաշվարկների, կազմել է 274, հաղորդում է APA-ն` վկայակոչելով Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլման Ռամազանովին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025 շինություններ վթարային են դարձել, սոցիալական ոլորտի 100 օբյեկտներում ճեղքեր են գոյացել:
Հիշեցնենք, որ առաջին երկրաշարժը` 5,9 մագնիտուդով, գրանցվել է մայիսի 7-ին, Երեւանի ժամանակով 08:41-ին, ապա օրվա ընթացքում դրան հետեւել են մի քանի ցնցումներ: Մարդկային զոհեր չկան:


























