Ամերիկացի գիտնականների խումբը գիտափորձ է պատրաստում, որի ընթացքում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ մտադիր են իմանալ, ինչի մասին են մտածում շները:
Ատլանտայի Էմերի համալսարանի կենսաբանները «շնային մտքերը» հետազոտելու համար բավականին ջանացել են, որպեսզի չորքոտանիներին սովորեցնեն կամավոր ցատկել հատուկ դիրքով եւ պահպանել անշարժությունը անհրաժեշտ 10-15 րոպեի ընթացքում: «Ամենադժվարը շներին սովորեցնելն էր չարձագանքել տոմոգրաֆի ազդանշաններին»,-ասում է նախագծի կազմակերպիչներից մեկը:
Գիտնականները մտադիր են պարզել, թե ինչպես են շները ճանաչում իրենց տերերին` տեսքով, հոտով, արդյոք հասկանում են խոսքը, ինչպես նաեւ փորձել նրանց կարկեցություն չափը շատ յուրօրինակ եղանակով` նրանց մոտ տիրոջ նկարը ծակծկելով եւ հետեւելով նրանց արձագանքին:




























