Աբխազիայում ձերբակալել են երկրի ղեկավարի նկատմամբ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող եւս մեկ անձի: 1967թ. Թամիզ Բարցիցը կասկածվում է 2007 թ. Անկվաբի նկատմամբ մահափորձի կազմակերպման մեջ:
Ինչպես հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ներկայումս կատարվում են հետաքննչական եւ ընթացակարգային միջոցառումներ:
Հետախուզում է հայտարարվել եւս մեկ անձի` 1973թ. ծնված Աստամուր Խութաբի նկատմամբ: Ավելի վաղ նույն գործով հետախուզվում էր 1959թ. ծնված Ռուշբեյ Բարցիցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























