Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 8-ի երեկոյան ընթրել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հոգեւոր առաջնորդների հետ:
Թուրքական Zaman -ի փոխանցմամբ` Քեմալ Քըլըչդարօղլուի հետ ընթրիքին մասնակցել են Հունակաց պատրիարք Բարդուղոմեոսը, Թուրքիայի հրեաների հոգեւոր առաջնորդ Իսհաք Հալեւան, ասորիների հոգեւոր առաջնորդ Յուսուֆ Չեթինը, Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը եւ Կաթոլիկ հայերին ներկայացնող Միքայել Ուչարը:
Հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:




























