Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մտադիր է դադարեցնել հացադուլը: Ինչպես հաղորդում է BBC-ին, Տիմոշենկոն նաեւ պատրաստ է Խարկովի հիվանդանոց տեղափոխվել, որտեղ նրան կբուժի Գերմանիայից ժամանած բժիշկը:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Տիմոշենկոն դատախազությանը հայտարարել էր, որ անցած անգամ հիվանդանոցից գաղութ տեղափոխման ժամանակ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել: Ապրիլի 20-ին նա հացադուլ էր հայտարարել` որպես բողոք Ուկրաինայում տիրող իրավիճակի:




























