Թերթը գրում է, որ այս ընտրություններում «քցվածներից» մեկին՝ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին խոստացել են, որ իր հարցը կլուծեն:
Նրան խոստացել են, որ կնշանակվի ԱԺ վերլուծական վարչության պետ՝ փոխարինելով Արթուր Թամազյանին: Վերջինս ԲՀԿ համամասնական ցուցակում 13-րդն է, ընտրվել է պատգամավոր, եւ նրա տեղը շուտով թափուր է մնալու:
Հենց այս խոստմամբ է պայմանավորված Բոստանջյանի վարքագիծը, ով, չնայած չընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում, սակայն դուրս չեկավ կուսակցությունից եւ ոչ մի քննադատական խոսք չասաց իրեն չգնահատողների հասցեին, գրում է «Հրապարակը»:




























