Տարիների պատմություն ունեցող «Գետամեջ» թռչնաֆաբրիկան, գործարար Նարեկ Նալբանդյանի նախաձեռնությամբ, վերագործարկվել և արդիականացվել է՝ դառնալով ժամանակակից թռչնաբուծական համալիր։

Իրականացված ներդրումների արդյունքում «Գետամեջ» թռչնաֆաբրիկան ամբողջությամբ տեխնիկական վերազինում է անցել, ներդրվել են ժամանակակից արտադրական լուծումներ, ընդլայնվել են արտադրական հնարավորությունները և ստեղծվել նոր աշխատատեղեր։  

«Գետամեջ» թռչնաֆաբրիկան հերթական ներդրումային նախագիծն է, որով Նարեկ Նալբանդյանը շարունակում է զարգացնել Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտը։ 

Այսօր նման նախագծերը կարևոր ներդրում են  Հայաստանի տնտեսության հզորացման գործում։