Համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններում Հայ ազգային կոնգրես ամենաշատ քվեներն ստացել է Երեւանի Կենտրոնն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում։ Այդ մասին գրում է  «Հայկական ժամանակ» թերթը:

«ՀՀԿ-ն ամենաշատ քվեներ ստացել է Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում։ ԲՀԿ-նամենաշատ քվեներ ստացել է Կոտայքի մարզի թիվ 28 ԸՏ-ում, որտեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի միակ թեկնածուն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։ «Ժառանգությունն» ամենաշատ քվեներն ստացել է Շիրակի մարզի թիվ 34, ՀՅԴ-ն՝ Արարատի մարզի թիվ 18,  ՕԵԿ-ը՝ Շիրակի մարզի թիվ 36, կոմկուսը եւ դեմկուսը՝ Երեւանի թիվ 10, իսկ «Միավորված հայերը»՝  Արմավիրի մարզի թիվ 20 ԸՏ-ներում։ Կոտայքի մարզի թիվ 28 ԸՏ-ն յուրահատուկ է նաեւ այն պատճառով, որ ՀՀԿ-ն այստեղ ջախջախիչ պարտություն է կրել՝ հավաքելով 3 հազար 500 քվե։ Մյուս տեղերում ՀՀԿ-ի օգտին գրված քվեները մի քանի անգամ մեծ են»,- գրում է «Հայկական ժամանակը»։