Ես ափսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը չի վերցնելու պատգամավորի մանդատը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նշված հանձանժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ մտադիր է չվերցնել մանդատը և չգալ նոր խորհրդարան։
«Որովհետև պարոն Սիմոնյանը անկախ վայրիվերումները, որ տեղի ունեցան Ազգային ժողովում տարբեր ժամանակաշրջանում, նաև շահարկվեցին իմ և պարոն Սիմոնյանի հարաբերությունները, բայց մենք միասին ճանապարհ ենք անցել ես ափսոսում եմ որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետև մի բան ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններից հետո, երբ նա դարձավ Ազգային ժողովի նախագահ, ինքը այնուամենայնիվ իր պարտականությունների մեջ չի թերացել՝ որպես քաղաքական օրակարգի սպասարկող, նաև հաշվի առնելով մեր ընդդիմության պահվածքը Ազգային ժողովի աշխատանքների մեջ»,–ասաց նա։











