«Մահապարտը», որը «Ալ Կաիդայի» ծրագրով պետք է ինքնաթիռ պայթեցներ, եւ որի բռնվելու մասին մեկ օր առաջ հայտնել էր ԿՀՎ-ն, իրականում կրկնակի գործակալ է եղել եւ կատարել Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների կողմից իրեն վստահված առաքելությունը։
Կրկնակի գործակալը լքել է Եմենը, անցել Միացյալ Արաբական Էմիրություններով եւ պայթուցիկ սարքն ու «Ալ Կաիդայի» մասին տեղեկություն է փոխանցել Արաբական թերակղզում ԿՀՎ-ի աշխատակիցներին, Սաուդյան Արաբիայի հետախուզությանը եւ արտասահմանյան մի շարք հատուկ ծառայությունների, հայտնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով CNN-ին։
Ականը, որը պետք է օգտագործեր այդ գործակալը, պատրաստված էր պայթուցիկ սարքի օրինակով, որն այդպես էլ չէր աշխատել Ամստերդամ-Դեթրոյթ չվերթի ահաբեկչության անհաջող փորձի ժամանակ։ 2009 թվականի վերջին Միչիգան ժամանած Նիգերիայից մի երիտասարդ փորձել էր գործի դնել իր ներքնազգեստում թաքցրած պայթուցիկը։




























