Ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Ալեքսեյ Նավալնիին, մայիսի 9-ի առավոտյան ձերբակալել են Բարիկադնայում  «ժողովրդական զբոսանքների» ժամանակ։ Բլոգերի համար այդ ձերբակալությունը դարձել է օրվա մեջ երրորդը։ 

Բարիկադնոյում ընդդիմադիրն անցկացրել է  մի քանի ժամ այն բանից հետո, երբ նրան ազատ էին արձակել ոստիկանության բաժանմունքից մայիսի 8-ի երեկոյան ձերբակալությունից հետո, հայտնում է rbc-ն։

Ինչպես հայտնում է  «Ինտերֆաքսը», ոստիկանությունը մաքրել է Կուդրինսկայա հրապարակը, որտեղ շարունակվում էին  «անժամկետ զբոսանքները»։ «Զբոսանքներին» մասնակցող երիտասարդները  հրապարակը լքելու եւ այլ տեղեր գտնելու որոշում էին կայացրել, սակայն չեն հասցրել հեռանալ եւ ՕՄՈՆ-ի աշխատակիցներն սկսել են ձերբակալությունները։ Հայտնի չէ, թե ինչքան մարդ է ձերբակալվել։ Ըստ ակցիայի մասնակիցների տվյալների՝ ընդհանուր առմամբ ձերբակալության պահին հրապարակում են եղել շուրջ 100 մարդ։  

Մայիսի 8-ին Մոսկվայում ձերբակալվել էին շուրջ 200 մարդ, որոնց շարքում բացի Ա. Նավալնիից, եղել են հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, լրագրողներ Ֆիլիպ եւ Տիխոն Ձյադկոները, կինոքննադատ Ռոման Վոլոբոեւը, «Աֆիշա» ամսագրի գլխավոր խմբագիր Իլյա Կրասիլշչիկը։ Ներկայումս նրանք ազատ են արձակվել։ 

 «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը, որը չոր հացադուլ էր հայտարարել  ի նշան ապօրինի ձերբակալության դեմ բողոքի, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր 29-րդ հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց վերադարձվել էր ՆԳՆ, որտեղ նրան թողել են մինչեւ դատը։