Վլադիվոստոկի արվարձանում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմինը, որը ապրիլի 20-ին իր 11-ամյա ընկերոջ հետ պլաստմասե շշերից պատրաստած ինքնաշեն լաստով ծով էր դուրս եկել: Ալիքները նրա մարմինը ափ են նետել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, երկու տղաներն ինքնուրույն ծով են իջեցրել ինքնաշեն լաստը եւ դուրս եկել Ամուրյան ծոցի ավազան: Նրանք դուրս են եկել ապրիլի 20-ին: Ապրիլի 21-ի առավոտյան նրանցից մեկի մարմինը հայտնաբերվել էր Վլադիվոստոկի ափամերձ գոտում:
Երկրորդ երեխայի որոնումները շարունակվել են գրեթե երեք շաբաթ:




























