Ֆիլիպիններում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ներկայումս հաղորդվում է 16 զոհերի մասին, սակայն նրանց թիվը կարող են ավելին լինել։
Ինչպես AP-ին հղում անելով հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հրդեհը տեղի է ունեցել Ֆիլիպինների հարավում գտնվող Բութուան քաղաքի հագուստի եռահարկ խանութում։ Այն շարունակվել է նվազագույնը 5 ժամ։
Խանութի միայն երեք աշխատակցներ են կարողացել փրկվել։




























