Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ) հանրաքվե է անցկացվել նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցով: Նահանգի բնակիչները դեմ են օրենսդրության մեջ նման փոփոխություններ կատարելուն:

Հանրաքվեին մասնակցել են 1,5 միլիոնից ավելի մարդ:  Նահանգի ընտրական հանձնաժողովի տվյալներով` քվեարկողների 61%-ը դեմ է քվեարկել:

«Մենք դեմչենք նույնասեռականներին, մենք պաշտպանում ենք ամուսնական կառույցը: Գաղափարն այն է, որ մենք հանուն մի խումբ մարդկանց շահերի չենք վերափոխում այն, ինչ Աստծո կողմից է սահմանվել ամուսնության ըմբռնման մեջ», - պնդում են օրինականացմանը դեմ անձինք; Նույնասեռականների իրավապաշտպան կազմակերպություններն իրենց հերթին հիասթափություն են հայտնել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են Նյու Յորքում, Կոննեկտիկուտում, Այհովայում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Վերմոնտում, Վաշինգթոնում  (2012թ. հունիսից), ինչպես նաեւ մայրաքաղաքային Կոլումբիա շրջանում: Հաջորդ տարվա սկզբից նույնասեռ ամուսնություններն օրինականացնող օրենքն ոժի մեջ կմտնի Մերիլենդում: