Իվ Կլյայնի «Կրակ-գույն  FC 1» կտավը Նյու Յորքի Christie`s աճուրդի տանը վաճառվել է 36,4 միլիոն դոլարով:

Մահից մի քանի շաբաթ առաջ նկարված կտավի գնահատված արժեքը 30-40 միլիոն դոլար էր, գրում է AP-ը:

Կլյայնը անթրոպոմետրիա (մարդաչափություն)  է անվանում մարդու մարմնի մասերի հետքերը կտավի վրա: Նման կտավների ստեղծումն ավելի շատ նրկայացում է հիշեցնում. Մերկ կանայք մարմնին ներկ են քսում եւ սեղմվում սպիտակ կտավին:

Կլյայնը կյանքի վերջին տարիներին սկսեց տարերքի եւս մեկ տարր օգտագործել. Երկինքը, ծովը, տիեզերքը խորհրդանշող կապույտից հետո նա անցում կատարեց կրակին եւ սկսեց օգտագործել գազային տաքացուցիչներ այրված մակերեւույթով կտավներ ստեղծելու համար:

«Հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստի» ցուցահանդեսում ընդհանուր թվով   60 լոտ էր ներկայացված: Մարկ Ռոտկոյի «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավը վճառվել էր 86,9 դոլարով, ինչը նոր ռեկորդ է դարձել ժամանակակից արվեստի ստեղծագործությունների շարքում: