Մեծ Բրիտանիայում հրատարակվել է նախկին փաստաբան Ջոն Մորիսի սկանդալային գիրքը, ըստ որի Ջեք-մարդասպանը կին է եղել: Գիրքը հարուցել է պատմաբանների բուռն քննարկումը:

Իրավաբանը պնդում է, որ «Ուայթչեթլի հրեշը» եղել է Լիզզի Ուիլյամսը` թագավորական բժիշկ Ջոն Ուիլյամսի կինը: Ջոնը համարվում էր Ջեք-մարդասպանի գործով գլխավոր կասկածյալը: Մորիսը կարծում է, որ Լիզզի Ուիլյամսը սպանում էր իր զոհերին, քանի որ ինքը չէր կարող երեխա ունենալ:

Փաստաբանը նշում է, որ սպանված հինգ մարմնավաճառներից ոչ մեկը սեռական բռնության չի ենթարկվել, իսկ Էննի Չեփմենի անձնական իրերը դասավորված են եղել նրա մոտ այնպես, ինչպես կինը կդներ: Մորիսը այլ փաստեր էլ է գտել, որոնք վկայում են մարդասպանի կին լինելու մասին:

Լիզզի Ուիլյամսը ամուսնացել է Ջոն Ուիլյամսի հետ, երբ 22 տարեկան էր: Նա երեխաներ չէր կարողանում ունենալ: Լոնդոնում առեղվածային սպանություններից հետո նրա մոտ նյարդային շեղում է եղել: Նա մահացել է 1912թ., եւ երբեք այդ գործով կասկածյալ չի եղել:

Ջեք-մարդասպանին կասկածում են 5-ից մինչեւ 11 կանանց սպանություների մեջ, որ տեղի են ունեցել 1888թ.: Մարդասպանը կտրում էր կանանց կոկորդը: Համարվում է, որ մոլագարը ծանոթ է եղել բժշկությանը, քանի որ հմտորեն է կիրառել բժշկական դանակը:

Բրիտանական ոստիկանությունն այդ ժամանակ ստուգել է 200 մարդու, այդ թվում ամերիկացի բժիշկ Ֆրենսիս Թամբլթիին, թագուհի Վիկտորիայի թոռանը` Ալբերտ Վիկտորին, դուքս Կլարենսին: