Եթե հայը կարող է քոչարի պարել Բեռլինում, ինչու չի կարող դա անել Շուշիում: Այս մասին այսօր`, մայիսի 9-ին, Երեւանի Հաղթանակի զբոսայգում, վետերանների հետ դաշտային ճաշկերույթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով, այսօրվա Հայաստանը վետերանների սերնդի վաստակն է: «Ձեր շնորհիվ մենք այսօր ունենք անկախ Հայաստան, որտեղ կարող ենք նշել Շուշիի ազատագրման օրը»,-ասաց Նիկոյանը:

Նրա ներկայացմամբ, հաջորդ սերուդը միայն ամրապնդել, բազմապատկել եւ ազգայնացրել է այդ հաջողությունը: «Բայց ոգեւորողները դուք եք եղել»,-ասաց ԱԺ նախագահը` դիմելով վետերաններին եւ հավելելով. «Երգը լավն է եւ մենք դեռ շատ անգամ կպարենք հաղթանակի համար»: