ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող էր «մեկ հարվածով ոչնչացնել բոլորին», սակայն դա չի անում, քանի որ այդ դեպքում «մարդ չէր մնա, որ բանակցի»։ Այսպես է նա մեկնաբանել Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը։
Axios-ը նշել է, որ Թրամփը հետևում է այաթոլա Խամենեիի հուղարկավորությանը, որը սպանվել է պատերազմի առաջին օրը՝ ամերիկա-իսրայելական համատեղ գործողության ժամանակ։
Նա հայտնել է, որ իրանցիները «խնդրում են համաձայնագիր կնքել», սակայն կողմերը բանակցություններում դադար են վերցրել հուղարկավորության հետ կապված իրադարձությունների ընթացքում։
«Մեկ կրակոց՝ և մենք կարող ենք ոչնչացնել նրանց բոլորին, բայց մենք դա չենք անում», - հավելել է նա։
Թրամփը նաև ասել է, որ զարմացել է՝ տեսնելով, որ որոշ իրանցիներ լալիս են հուղարկավորության ժամանակ, և նշել է, որ, իր կարծիքով, մարդիկ ատում էին Խամենեիին։
«Հնարավոր է՝ դրանք կեղծ արցունքներ են», - ենթադրել է նա։





























