Վանաձորում, մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում միմյանց են բախվել Խաչատուր Աբովյանի վարած «Օպել» մակնիշի 24 ՕԼ 078 համարանիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 32 ՕԼ 675 համարանիշի մեքենաները:
Վթարի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Լեւոն Ոսկանյան, 27-ամյա Ռոբերտ Մուրադյանը եւ 29-ամյա Վարդան Սողոյանը:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` ՃՈ պետ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:




























