Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում գողին ձերբակալելու ժամանակ նա կրակ է բացել, որի հետեւանքով 4 մարդ վիրավորվել է, այդ թվում ինքը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին: «Վերնիսաժ» առեւտրային կենտրոնի մոտ կանգնած տղամարդը կասկած է հարուցել ոստիկանների մոտ եւ նրան խնդրել են միասին անցնել ստուգման սենյակ: Ի պատասխան` տղամարդը կրակ է բացել:
Ոստիկաններից մեկը գլխին եւ փորին հրազենային վնասվածք է ստացել, երկրորդը կրծքից է վիրավորվել:
Դեպքի վայր հասած ոստիկանները հետապնդել են կասկածյալին եւ տեսնելով որ այդ պահին այցելուներ չկան, կրակ են բացել նրա վրա:
Կրծքին, փորին եւ ոտքերին հրազենային վնասվածք ստացած տղամարդը ձերբակալվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ վիրավորված երեք ոստիկանները, հաղորդում է NEWSru.com-ը:
Պարզվել է, որ ձերբակալվածը Սարատովի մարզի բնակիչը 2006 թվականից գտնվում է հետախուզման մեջ` խաբեբայության կասկածանքով:




























