Կրեմլի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Այդ մասին ասվում է Anonymous հաքերային խմբավորման միկրոբլոգում:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ժամը 13:30-ին kremlin.ru եւ президент.рф կայքերը չեն բացվել:

Ռուսաստանի իշխանությունները հանգիստ են վերաբերել ինտերնետում հայտնված հաղորդագրություններին:

«Կառավարական բոլոր ինտերնետ-ռեսուրսների անվտանգությունը ապահովվում է հատուկ ծառայությունների կողմից համապատասխան մակարդակի վրա»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Վզգլյադը»:

Նշենք, որ հարձակման մասին հաղորդվել էր դեռ անցած շաբաթ, «Միլիոնների երթի» նախօրեին:

Մայիսի 6-ին հաքերները հարձակվել էին կառավարության եւ վարչապետի կայքերի վրա, որոնք, չնայած տեխնիկական խնդիրներին, շարունակել են աշխատել: