Ռուսական Superjet-100 ինքնաթիռը, որ ցուցադրական թռիչք էր կատարում Ջակարտայում, կորել է ռադարների էկրաններից, ներկայումս որոնում են օդանավը: Այդ մասին հայտնում են Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունները:

Superjet-100-ի մեջ 44 մարդ է եղել, ներառյալ անձնակազմը, ընդհանուր թվով 8 ռուսաստանցի եւ այլ երկրների 36 քաղաքացիներ:

Ռադարների էկրաններից կորելուց քիչ առաջ Superjet-100-ը թույլտվություն է խնդրել 10 ոտնաչափից 6 մետր բարձության իջնելու համար, ստացել է թույլտվությունը, թեքվել եւ սկսել իջնել: Այդ վայրում 6 հազար  200 ոտնաչափ բարձրությամբ լեռ կա: Դրանից հետո ինքնաիթռը կորել է էկրաններից:

Ինքնաթիռը չի վերադարձել օդանավակայան, իսկ առկա վառելիքը պետք է արդեն ավարտված լիներ: SSJ-100 ինքնաթիռը Ջակարտա էր ժամանել մայիսի 9-ին ցուցադրական տուրի ընթացքում: