Սիրիայի հարավում`Դերաա նահանգում, պայթյուն է որոտացել:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, որոնց վրա հիմնվում է rbc-ն,  հարձակման է ենթարկվել ՄԱԿ-ի խաղաղ դիտորդական առաքելության ավտոշարասյունը:  Reuters-ի տեղեկացմամբ, պատահարի արդյունքում ավտոշարասյանն ուղեկցող սիրիական անվտանգության ուժերի  8 աշխատակիցներ են տուժել:

AFP-ն, որի վրա հիմնվում է «ՌԻԱ նովոստին», հաղորդում է, որ պայթյունը որոտացել է սիրիական բանակի բեռնատար ավտոմեքենայի դիմաց` այդ ճանապարհով ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյունն անցնելուց հետո մի քանի վայրկյան անց:

Մեքենաներից մեկում գտնվել է միջազգային դիտորդների առաջին առաքելության   ղեկավար, Նորվեգիայի ԶՈՒ գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը: Վնասվածքներ են ստացել սիրիացի 6 զինծառայողներ, միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել: