13 եւ 15 տարեկան երկու աղղջիկներ բարձր ճնշման դեմ դեղեր են խմել` գրություններ թողնելով: Աղջիկներից մեկը մահացել է, երկրորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Միջադեպը տեղի է ունեցել աղջիկներից մեկի տանը` Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Երյոմինո գյուղում: Նրանց գտել են ծնողներն այս գիշեր:

Մահացել է 15 տարեկան աղջիկը:

Քննիչները դեպքի վայրում բժշկական դեղամիջոցների փաթեթներ են գտել եւ նրանց ձեռքով գրված գրություններ: Գրառումներում ինքնասպանության փորձի պատճառը չի նշվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ոստիկանությունը դատաբժշկական փորձաքննություն է իրականացնում, հարցաքննում է հարեւաններին եւ ազգականներին, համադասարանցիներին եւ ուսուցիչներին: