Ինդոնեզիայի ավիաիշխանությունները չեն բացառում ռուսական Superjet-100-ի գրավման վարկածը, որը ռադարներից կորել էր Ջակարտայում ցուցադրական թռիչքներից հետո:
Բացի այդ, ինչպես հաղորդեցին Ինդոնեզիայի օդային տարածքի վերահսկողության ավիացիոն ծառայությունում, չի բացառվում, որ ինքնաթիռը ցածր ամպամածության պայմաններում բախվել է լեռանը, գրում է «Ռոսբալտը»:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Superjet-100-ի մեջ 44 մարդ է եղել, ներառյալ անձնակազմը, ընդհանուր թվով 8 ռուսաստանցի եւ այլ երկրների 36 քաղաքացիներ:
Ռադարների էկրաններից կորելուց քիչ առաջ Superjet-100-ը թույլտվություն է խնդրել 10 ոտնաչափից 6 մետր բարձության իջնելու համար, ստացել է թույլտվությունը, թեքվել եւ սկսել իջնել: Այդ վայրում 6 հազար 200 ոտնաչափ բարձրությամբ լեռ կա: Դրանից հետո ինքնաիթռը կորել է էկրաններից:
Ինքնաթիռը չի վերադարձել օդանավակայան, իսկ առկա վառելիքը պետք է արդեն ավարտված լիներ:
Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունների տեղեկատվությամբ` կորած Superjet-100-ի համակարգի տագնապի ավտոմատ փարոսը չի արձագանքում վթարային ոչ մի հաճախականության:
«Ռոսիա 24»-ի փոխանցմամբ, Superjet-100 ինքնաթիռը ռադարների էկրաններից կորելու փաստը հաստատել է նաեւ «Սուխոյ» ընկերությունը:




























