Ընտանի կենդանիների մի զույգ միմյանց հանդեպ տածած քնքուշ զգացմունքների շնորհիվ համացանցում ակնթարթային ճանաչում է ձեռք բերել:
Նման բան դժվար թե հաճախ հանդիպես. կատուն այնքան է կապվել առնետի հետ, որ նրան գրկած է քնում:
Երկարապոչ առնետի եւ փափկամազ կատվի քնքուշ գրկախառնության տեսագրությունը դիտել են հարյուր-հազարավոր կենդանասերներ, գրում է skuki.net-ը:
Հատկապես զարմանք է հարուցում այն, թե ինչպես է առնետը սողոսկում քնած կատվի թաթերի տակ, ձգվում եւ հարմար տեղավորվում` պատրաստվելով քնելու:











