Սերբիայում նախագահ Բորիս Տադիչի գլխավորած լիբերալներն ու սոցիալիստները պայմանավորվել են կոալիցիա ստեղծելու շուրջ:

Կոալիցիային կանդամակցի նաեւ աջ կենտրոնամետ կուսակցություններից մեկը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նոր կառավարության գլխավոր նպատակն է լինելու Եվրամիությանն անդամակցելը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ամենից շատ ձայներ ստացել էր երկրորդ նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի գլխավորած ազգայնական Առաջադիմական կուսակցությունը, սակայն այն մնալու է ընդդիմություն:

Տադիչի կուսակցությունը «Ընտրություն հանուն լավագույն կյանքի» դաշինքի կազմում երկրորդն է, իսկ երրորդում սոցիալիստների միավորումը` Իվիցա Դաչիչի գլխավորությամբ: