Եգիպտական դատարանը մայիսի 9-ին կրկին մերժել է երկրի նախկին վարչապետին առաջադրվել նախագահական ընտրություններում:

Նշենք, որ 2012թ. ապրիլին Եգիպտոսի նախագահի ընտրությունների հանձնաժողովն արգելել էր Շաֆիքին մասնակցել ընտրություններին, որպես Հոսնի Մուբարաքի տապալված կառավարության վերջին վարչապետի: Արգելքը դրվել է համաձայն օրենքի, որն արգելում է նախորդ ռեժիմի պաշտոնյաներին մասնակցել ընտրություններին:

Շաֆիքն անցած անգամ բողոքարկել էր այդ որոշումը եւ դատարանն անցել էր նրա կողմը, այժմ նախկին վարչապետը հնարավորություն ունի կրկին բողոքարկելու:

Եգիպտոսի նախագահի ընտրությունների քվեարկությունը կայանալու է մայիսի 23-ին եւ 24-ին: