Sukhoi Superjet-100 ինքնաթիռը, որ կորել է Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ, սարքին է եղել, նրա նախաթռիչքային պատրաստությունն իրականացվել է ամբողջ ծավալով, հայտնել է «Միացյալ ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն:

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, ռուսական Superjet-100 ինքնաթիռը, որ ցուցադրական թռիչք էր կատարում Ջակարտայում, կորել է ռադարների էկրաններից, ներկայումս որոնում են օդանավը: Այդ մասին հայտնում են Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունները:

Superjet-100-ի մեջ 44 մարդ է եղել, ներառյալ անձնակազմը, ընդհանուր թվով 8 ռուսաստանցի եւայլ երկրների 36 քաղաքացիներ:

Ռադարների էկրաններից կորելուց քիչ առաջ Superjet-100-ը թույլտվություն է խնդրել 10 ոտնաչափից 6 մետր բարձության իջնելու համար, ստացել է թույլտվությունը, թեքվել եւ սկսել իջնել: Այդ վայրում 6 հազար  200 ոտնաչափ բարձրությամբ լեռ կա: Դրանից հետո ինքնաիթռը կորել է էկրաններից: Ինքնաթիռը չի վերադարձել օդանավակայան, իսկ առկա վառելիքը պետք է արդեն ավարտված լիներ:

Դեպքի կապակցությամբ հատուկ շտաբ է ստեղծվել: Superjet-100-ի վթարային փարոսը չի աշխատում: Ինդոնեզիայի ավիաիշխանությունները չեն բացառում ինքնաթիռի առեւանգման հնարավորությունը: