Սաուդյան Արաբիայի դատարանը կնոջը ծեծած ամուսնուն պարտադրել է անգիր անել Ղուրանը եւ գրքեր կարդա, հաղորդում է Hürriyet-ը:

Ջիդեի դատարանի որոշմամբ, ամուսինը պարտավոր է անգիր անել մարգարեի 100 հադիսները եւ երեք գրքեր բարոյականության մասին:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ «եթե մեղադրյալի կրոնական գաղափարները ուժեղ լինեին, նա չէր ծեծի կնոջը: Սերտելով Ղուրանը, նա ավելի կմոտենա Ալլահին, կարդալով հադիսները, կդառնա մարգարեի օրինակելի կյանքի վկան»: