Մայիսի 11-ին Apple-ի վերջին սերնդի iPad պլանշետային համակարգիչը վաճառքի կհանվի 23 պետություններում, իսկ մայիսի 12-ին` եւս յոթում, հաղորդում է արտադրողի պաշտոնական կայքը:
Այդ երկրներում թվում են Բրազիլիան, Արգենտինան, Կամբոջան, Չիլին, Էկվադորը, Քենիան, Մադագասկարը, Ջամայկան, Մարոկկոն, Պերուն, Թայվանը, Թունիսը, Վիետնամը, Եգիպտոսը, Քուվեյթը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Աարաբիան եւ այլն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ iPad-ի վաճառքը Ռուսաստանում կսկսվի մայիսին: Սակայն Ռուսաստանը այդ 30 երկրների թվում չկա:
Մայիսի 5-ին iPad –ը վաճառքի էր հանվել Թուրքիայում:




























